BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

ԱՄՆ-ի ու ԵՄ-ի առևտրական պատերազմը ավարտվե՞ց

ԱՄՆ-ի ու ԵՄ-ի առևտրական պատերազմը ավարտվե՞ց
27.07.2018 | 11:35

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն պայմանավորվել են համատեղ վերացնել առևտրի խոչընդոտները` հայտարարեց Դոնալդ Թրամփը Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ հանդիպումից հետո: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն վերացնելու են առևտրային մաքսատուրքերը, ոչմաքսատուրքային արգելքներն ու արդյունաբերական արտադրանքի սուբսիդիաները` բացառությամբ ավտոարդյունաբերության արտադրանքի: Պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնել առևտուրը ծառայությունների ոլորտում ու գյուղատնտեսության մեջ, մասնավորապես` բարձրացնել Եվրոպա սոյայի արտահանումը: Թրամփը Սպիտակ տանը մամլո ասուլիսում հայտարարել է, որ Եվրոպայի ու ԱՄՆ-ի հարաբերություններում սկսվել է (նոր փուլ): Եվրոպան կմեծացնի ԱՄՆ-ից հեղուկ գազի ներմուծումն ու կդառնա (վիթխարի գնորդ)` հայտարարել է Թրամփը: Յունկերն ասել է, որ մաքսատուրքերի շուրջ պայմանավորվածությունը իր հիմնական նպատակն էր: (Ես այսօր մեկ մտադրություն ունեի` գործարք կնքել: Եվ մենք գործարքը կնքեցինք: Մենք կարող ենք միասին աշխատել բազում ուղղություններով)` ասաց նա:

Թրամփն ու Յունկերը համաձայնության են հասել առևտրական պատերազմի հեռանկարի առաջ համընդհանուր վախի համապատկերում: Վաշինգտոնն ու Բրյուսելն արդեն փոխանակել են իրենց տնտեսությունների համար զգայուն առևտրական մաքսատուրքերով և ներքաշվել են առևտրային պատերազմի մեջ, թեպետ Բրյուսելը երբեք մաքսատուրքերի շուրջ վեճը պատերազմ չի անվանել: Հունիսի 1-ից ԱՄՆ-ը մաքսատուրքեր սահմանեց ԵՄ-ից, Կանադայից ու Մեքսիկայից ԱՄՆ ներմուծվող պողպատե ու ալյումինե արտադրանքի վրա 25 % ու 10 %-ով: Եվրոպական երկրները, Կանադան ու Մեքսիկան սահմանեցին պատասխան մաքսատուրքեր: Բրյուսելը դիմեց ԱՀԿ և հունիսի 22-ից 25 % մաքսատուրքեր սահմանեց ԱՄՆ-ի մի շարք ապրանքների վրա: Թրամփը նաև հայտարարել էր, որ 20 % մաքսատուրքեր կսահմանի ԵՄ-ից ներմուծվող ավտոմեքենաների վրա, եթե նրանք չհրաժարվեն առևտրային արգելքներից ամերիկյան ընկերությունների առաջ: Վեճի ամենասկզբում ԵՄ-ն մաքսատուրքերի առիթով փաստորեն որոշեց չպայքարել ազատ առևտրի գոտու համաձայնագրի համար, որը թույլ կտար խուսափել բարձր մաքսատուրքերից:

ԵՄ-ն հրաժարվեց այդ հնարավորությունից, որովհետև չէր ցանկանում բանակցել մի իրավիճակում, երբ գործընկերը սպառնում է: ԵՄ-ի ու ԱՄՆ-ի բանակցությունները Տրանսատլանտյան առևտրային ու ներդրումային գործընկերության վերաբերյալ սկսվել էին 2013-ին: Դոնալդ Թրամփի` ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո, բանակցությունները գործնականում սառեցվեցին: Հունվարին ԱՄՆ-ը դուրս եկավ Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերության պայմանագրից:
ВВС


Հ.Գ. Թրամփը փաստացի հասավ ցանկացածին` ԵՄ-ն ԱՄՆ-ից հեղուկ գազ է ներմուծելու: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում պատմել է ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ջերմ հարաբերությունների մասին: «Ակնհայտորեն Եվրամիությունը, որը ներկայացված է այս լուսանկարում Ժան-Կլոդ Յունկերի տեսքով, և ԱՄՆ-ն, որն այստեղ ներկայացված է ձեր խոնարհ ծառայի տեսքով, սիրում են իրար»,- գրել է ԱՄՆ նախագահը՝ հրապարակելով իր և Յունկերի նկարը համբուրվելիս: Հետաքրքիր է` ինչքա՞ն կտևի Վաշինգտոնի ու Բրյուսելի (համբույրը):


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3375

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ